Մեծ Բրիտանիայի MI-5 հակահետախուզության ծառայության ղեկավար Էնդրյու Փարքերը կարծում է, որ արհեստական ինտելեկտի կիրառումն արմատապես կփոխի գերատեսչության աշխատանքը, բայց չի փոխարինի մարդկանց: Այդ կարծիքը նա հայտնել է հունվարի 13-ին Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում:

Արհեստական ինտելեկտը թույլ կտա «գլուխ հանել հազարավոր մարդկանց վերաբերող տվյալներից՝ առավելագույնս մոտեցված իրական ժամանակին», սակայն ամեն դեպքում վերջնական որոշումը կընդունեն հատուկ ծառայության սպաները, համոզված է նա:

Տեղեկատվության հավաքման գործում «հաջորդ քայլն», ինչպես կարծում է Փարքերը, որն ապրիլին հեռանում է հակահետախուզության ղեկավարի պաշտոնից, կդառնա մեքենայական ոուսուցումը (ուսուցումն այն ծրագրերի հիման վրա, որոնք ստեղծվել են արհեստական ինտելեկտի մեթոդների միջոցով՝ մեծ քանակությամբ տվյալների հիման վրա):

«Ես ասում եմ մի քանի հազար մարդկանց (գործունեության) հարցում մեր նպատակամետ շահագրգռության մասին, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է ավելի շատ իմանալ»,- ասել է MI-5-ի ղեկավարը: Նա ճշտել է, որ յուրաքանչյուր կոնկրետ պահի գերատեսչությունը հետեւում է մոտավորապես 3 հազար անձի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել