Մոտ երկու տարի ղեկավարելով երկիրը՝ Նիկոլը այդպես էլ չկարողացավ ընկալել, թե ինչ է պետությունն ու պետական շահը: Հայտնի հռոմեական միտքը,որ ժողովրդին պետք են միայն հաց և տեսարաններ այսօր դարձել է հայաստանյան իրականության դասական արտապատկերումը։ Այսօր Հայաստանում իշխանության վարկանիշը գահավիժում է՝ ազատ անկման արագությանը մի քանի անգամ գերազանցելով՝ ապացուցման կարիք չունի։ Փաստացի Նիկոլը, ով ամբողջությամբ ձախողել է պետության կառավարումը և փակուղի մտցրել Արցախի բանակցային գործընթացը, այսօր գտնվում է ցուգցվանգի մեջ և անհասկանալի ու անհեռատես քայլերի շղթայով փորձում է որոշակի ժամանակ ձգել՝ այս կամ այն կերպ հանրային ուշադրությունը ցրելու և ժողովրդի ուշադրությունը տարբեր թեմաների վրա գեներացնելու միջոցով (Ա.Վանեցյան VS Մայրամ.Փ, և այլն…)։ Ակնհայտ է, որ ներկա փակուղային դրությունը երկար շարունակվել չի կարող, և հանրային ադեկվադ/տ,գիտակից սեկտորը փորձելու է պարզաբանումներ և հստակեցումներ պահանջել Նիկոլից, ինչն էլ կհանդիսանա նրա քաղաքական արկածախնդրության վերջին արարը, կամ, այլ կերպ ասած՝ fenita la comedia Նիկո՜լ:

Հ.Գ.Արդար ապրելու մարդկության երազը մշտապես ուղեկցել է իրեն. դա մեխանիզմ է` դրված նրա հավաքական հոգեբանության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել