Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքիայի աշխատավորների առողջության և աշխատանքի անվտանգության խորհրդի պատրաստած զեկույցում տվյալներ են հրապարակել 2019թ. ընթացքում աշխատավորների մահացության դեպքերն իրենց իսկ աշխատանքի վայրում:

Նշվում է, որ 2019-ին աշխատանքային վատ պայմաններում մահացել է 1736 մարց: Նրանցից 115-ը եղել է կին, 65-ը՝ անչափահաս, իսկ 29-ը՝ մանկահասակ (15 տարեկանից ցածր):

Աղբյուրի փոխանցմամբ` Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման 17 տարվա ընթացքում աշխատավորների մահացության դեպքերը հատել են 24.000-ը:

Մահացության դեպքերի զանգվածային բնույթը մեկնաբանվում է նեոլիբերալ հասարակարգի էժան և անապահով զբաղվածության քաղաքականությամբ:

Ըստ զեկույցի` մահացության դեպքերը գրանցվել են գյուղատնտեսության (442), շինարարության (336), բեռնափոխադրումների (234), առևտրի (70), հանքաարդյունաբերության (63) և այլ ոլորտներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել