Երգչուհի, հաղորդավարուհի Օլգա Բուզովան և սիրելին՝ բլոգեր Դավիթ Մանուկյանը, Թաիլանդում վայելում են իրենց հանգիստը: Զույգը հետևորդներին պարբերաբար ներկայացնում է, թե ինչպես է անցնում իրենց հանգիստը:

Օլգան և Դավիթը միանման դաջվածքներ են արել՝ դաստակներին դաջելով հավերժության նշանը: Դավիթն այս լուսանկարը հրապարակել է Ինստագրամում և մակագրել. «Սերը...»:

Զույգի սիրավեպի մասին լուրեր վաղուց էին շրջանառվում: Օլգան այս խոսակցությունները հաստատեց տարեվերջին: «Որոշեցի «Պլան Բ»-ից անցում կատարել «Պլան Դ»-ի. նրա անունը Դավիթ է, և մենք միասին ենք ապրում»,-հայտարարել էր Բուզովան, ինչից հետո նրանք բավականին ակտիվ հրապարակուներ են անում իրար հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել