Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Աթլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակից հետո բարձր է գնահատել «Արքայական ակումբի» գլխավոր մարզչի Զինեդին Զիդանի ներդրումը:

«Մենք խաղում էինք առանց հիանալի ֆուտբոլիստների` Էդեն Ազարի, Գարեթ Բեյլի և Կարիմ Բենզեմայի: Զիդանը կարողացավ հավաքեկ թիմին ու նվաճել այս տիտղոսը:

Ես կարծում եմ` մենք ճիշտ ճանապարհի վրա ենք`ոչ մեծ անկումից հետո վերադառնալու համար: Զիդանը ջերմ հարաբերությունների մեջ է Մադրիդի հետ: Նա որոշել էր հանգստանալ և հիմա վերադառնալ մեծ էներգիայով: Զիդանը երկնքի պարգև է»,- Պերեսի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել