Operativ.am-ը գրում է.

Վլադիմիր Պուտինը Դամասկոս կատարած այցի ժամանակ առաջարկել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հրավիրել ամերիկացի իր գործընկեր Դոնալդ Թրամփին: Պուտինի եւ Ասադի խոսակցության հատվածը ցույց են տվել «Ռոսսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման եթերում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Սուրբ Կույս Մարիամ ուղղափառ եկեղեցում առաջնորդները զրուցել են Պողոս առաքյալի մասին, որը, ինչպես համարվում է, ընդունել է Քրիստոնեությունը Դամասկոսի դարպասների մոտ: Ավանդույթի համաձայն՝ քաղաքի ճանապարհին նա կուրացել է երկնքից իջնող վառ լույսից, առաքյալին հայտնվել է Հիսուսն ու ասել՝ որպեսզի վերադառնա տեսողությունը, պետք է ուղիղ ճանապարհով քայլել դեպի եպիսկոպոսի տունը:

Բաշար Ասադը կատակել է. «Եթե Թրամփը գնա այդ ճանապարհով, նրա հետ նույնպես ամեն իր նորմալ կլինի»:

«Կուղղվի, կուղղվի…Հրավիրեք, նա կժամանի»,-պատասխանել է Պուտինը:

Սիրիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել Ամերիկայի ղեկավարությանն ընդունելու, ինչից հետո Ռուսաստանի առաջնորդը խոստացել է փոխանցել Թրամփին այդ խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել