Կեմերովոյի շրջանի Շերեգեշ լեռնադահուկային հանգստավայրում Նովոսիբիրսկի շրջանից ժամանած զբոսաշրջիկը ընկել է սեփական դահուկի վրա և ստացած վնասվածքներից մահացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երիտասարդը մեծ արագությամբ սլանալով ճանապարհի բաժանման տեղում կտրուկ շրջվել է հակառակ ուղղությամբ և ընկել սեփական դահուկի վրա: Տուժածին տեղափոխել են տեղի հիվանդանոց:

Տաշտագոլի շրջանի վարչակազմից հայտնել են, որ զբոսաշրջիկը ծանր վնասվածքներ է ունեցել, մեծ քանակությամբ արյուն է կորցրել և գտնվել է շոկային վիճակում: Բժիշկները վիրահատել են տուժածին, բայց նրան փրկել չի հաջողվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել