Steptohealth.ru կայքը կազմել է այն 7 մթերքների ցակը, որոնք կարող են օգնել հարթ որովայն ունենալու գործում:

1. Ձիթապտղի ձեթը մի շարք վիտամիններ է պարունակում: Կարևոր է այն օգտագործել դիետաների դեպքում, որոնք սահմանափակում են ճարպերի օգտագործումը: Սակայն պետք է հիշել, որ բարձր ջերմաստիճանի պայմաններում այն փոխում է իր կառուցվածքը և կորցնում օգտակար հատկությունները:

2. Նուշը մեծ քանակությամբ պրոտեիններ և կալցիում է պարունակում, ինչը մեծացնում է էներգիայի չափը: Նուշը հնարավորություն է տալիս ակտիվացնել նյութափոխանակությունը, կառավարել արյան մեջ շաքարի պարունակությունը:

3. Վարսակի շիլան ևս կարող է օգնել քաշը նվազեցնելու գործում: Այն օգնում է արյան միջից հանել «վատ» խոլեստերինը, ինչպես նաև՝ օրգանիզմից դուրս բերել անպետք և թունավոր նյութերը:

4. C վիտամինով, կալցիումով և այլ օգտակար նյութերով է հարուստ բրոկոլին: Բրոկոլին լավացնում է նյութափոխանակությունը, ամրացնում է դիմադրողականությունը, բացի այդ՝ շատ քիչ կալորիականություն ունի:

5. Ազնվամորին հաճախ է խորհուրդ տրվում դիետոլոգների կողմից: Այն ակտիվացնում է արյան շրջանառությունը:

6. Սաղմոնը մի շարք օգտակար հատկություններ ունի: Այն ներքին օրգաններին օգնում է «ճիշտ» խոլեստերին և հորմոններ արտադրել: Այն օրգանիզմին անհրաժեշտ քանակով վիտամին D է տալիս, հնարավորություն է տալիս առողջ պահել նյարդային համակարգը, արագացնում է նյութափոխանակությունը և ավելորդ ճարպերի այրումը:

7. Կանաչ թեյը հայտնի է՝ որպես ճարպերն այրող միջոց: Այն դրական ազդեցություն է թողնում մարսողության համակարգի վրա, նաև իջեցնում է զարկերակային ճնշումը, կարգավորում արյան մեջ գյուկոզայի քանակը, ամրացնում ոսկորները: Այն հարուստ է նաև հակաօքսիդանտներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել