Amazon-ն աշխատանքից հեռացրեց չորս աշխատակցի՝ տեսահսկման Ring տեսախցիկներով մարդկանց հետևելու համար, գրում է Faina Idea-ն:

ԱՄՆ իրավապահներին հետաքրքրել են ֆորումներում շրջանառվող տեղեկությունները: Այնտեղ օգտատերերը դժգոհում էին, որ իրենց Ring տեսախցիկները «կոտրել են»:

Ոստիկաններն այդ տեսախցիկների տեսագրության օգտագործման վերաբերյալ մանրամասն հաշվետվություն են պահանջել: Տվյալները հայտնվել են համացանցում և պարզվել է, որ վերջին չորս տարիների ընթացքում կորպորացիան ստիպված աշխատանքից ազատել է չորս տարբեր աշխատակիցների, որոնք չարաշահել են այլ անձանց Ring տեսախցիկներին, հետևաբար նաև սեփականատերերի տեսագրություններին հասանելիությունը:

Միևնույն ժամանակ, Amazon-ը հերքում է, որ «Ring» տեսախցիկներին հասանելիություն ստացած կարող են լինել երրորդ անձինք:

«Amazon-ն այժմ պատրաստվում է անցկացնել մի շարք ներքին ստուգումներ՝ պարզելու համար, թե աշխատակիցներից որևէ մեկը, արդյո՞ք բացի տեսախցիկներով մարդկանց հետևելուց, նաև «կոտրել է» այդ տեսախցիկները»,- ասվում է ի պատասխան սենատորների՝ Amazon-ին ուղղված նամակին, որում գերհսկայի անվտանգության մեթոդների վերաբերյալ կասկած են հայտնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել