Operativ.am-ը գրում է.

Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանը ժամանակավորապես ձերբակալվել էր Իրանում «անօրինական հանրահավաքին» մասնակցելու համար, հաղորդում է Tasnim-ը:

«Նա բերման չէր ենթարկվել, նա ձերբակալվել էր որպես անօրինական հանրահավաքին մասնակցած անհայտ օտարերկրացի: Երբ ոստիկանությունը տեղեկացրել էր ինձ, որ ձերբակալված տղամարդը հայտարարում է, որ նա Միացյալ Թագավորության դեսպանն է, ես ասել եմ, որ դա ԱՆՀՆԱՐ Է: Միայն իմ հեռախոսազրույցից հետո եմ ես ճանաչել նրան եւ շատ զարմացել, որ հենց նա էր: 15 րոպե անց նա ազատ էր արձակվել»,-Արաքչին գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:

Այդկերպ Իրանի ԱԳ փոխնախարարը պատասխանել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Դոզեփ Բորելի արձագանքին, որը մտահոգություն էր հայտնել Մեծ Բրիտանիայի դեսպանին «ժամանակավորապես բերման ենթարկելու» առնչությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել