Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պատրաստ են ամեն բան անել տղամարդկանց աչքին սեքսուալ երևալու համար, բայց պարզվում է`այն, ինչ կանայք կարող են իրենց թերությունը համարել, հաճախ անչափ դուր է գալիս տղամարադկանց:

Պեպեններ: Կանայք տանել չեն կարողանում պեպենները, կարծում են, որ դրանք հակասեքսուալ են ու մանկական, բայց, արի ու տես, որ ուժեղ սեռի բազում ներկյացուցիչներ ուղղակի խենթանում են պեպենների համար:

Զգայուն շուրթեր: Չնայած շատ տղամարդիկ ասում են, թե չեն սիրում, երբ կանայք շրթներկ են քսում, միևնույնն է, մտածեք նախքան կոսմետիկ այդ միջոցից հրաժարվելը, որովհետև վիզուալ այն դարձնում է կնոջ շուրքերն ավելի հյութեղ ու զգայուն:

Մերկ ուսեր: Այո՛, ահա այսպիսի մանր բաներն են գրավում տղամարդկանց:Մերկ ուսերով կինը նրանց համար անսահման սեքսուալ է, նրանք ուղղակի ուզում են գրկել այդ կնոջն ու էլ բաց չթողնել:

Էներգիա: Կին-կրակ, նրա աչքերում կայծ կա, ձեռքերում էլ ամեն ինչ այրվում է. սա է շատ տղամարդկանց երազանքը:

Նախաձեռնողականություն կնոջ կողմից: Սա դուր է գալիս տղամարդկանց: Ընդ որում, խոսքը միայն սեռական կյանքում ցուցոբերվող նախաձեռնության մասին չէ, այլ կյանքի մյուս բնագավառների` խոհանոցի, տան, աշխատանքի, հանգստի:

Ինքնավստահություն: Սա սեքսուալ է: Տղամարդկանց դուր են գալիս իրենց ուժերին վստահ կանայք, բայց ինքնավստահություն ցույց տալու համար պետք չէ ամեն հարցում ապացուցել, թե ճիշտը Դուք եք, պարզապես վստահ եղեք. դա չի կարող չերևալ:

Սպիտակ հետքեր: Այո-այո, եթե ծովափին ամեն կերպ թաքցնում եք լողազգեստի կապիչները, որ դրանց տեղերը սպիտակ չլինեն արևայրուքից հետո, ապա նկատի առեք, որ տղամարդկանց համար դա այնքան տգեղ չէ, որքան մեր աչքում: Ճիշտ հակառակը, նրանց համար մարմնի նման հատվածները պարզապես ավելի մերկ տեսք ունեն:

Բարակ իրան: Բացի սեքսուալությունից՝ բարակ իրանը տղամարդիկ ասոցացնում են կնոջ առողջության հետ: Տեխասի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ բարակ իրան ունեցող կանայք ավելի մեծ հավանականություն ունեն երեխաներ ունենալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել