Hraparak.am-ը գրում է․

Ֆեյսբուքյան այս գրառումն ինձ ստիպեց զրուցել Լևոնի հետ
Levon Muradyan

Նորից սկսեցին Աչաջրի ծննդատան փակման անօրինական գործողությունները։ Դեռ անցած տարի առաջարկել էի նախարարին գնալ ու տեսնել, թե ինչ ահռելի աշխատանք են տանում ծննդատան աշխատակիցները, ինչ հոգատար վերաբերմունք յուրաքանչյուր ծննդկանի հանդեպ, և որ ամենակարեւորն է, բացառիկ պրոֆեսիոնալ բժիշկ, որի բացառիկ ունակությունների մասին կարող են վկայակոչել շրջակա գյուղերի բնակիչները։
Ցավոք, բայց նախարարը մեկ տարվա ընթացքում էդպես էլ չգնաց ծննդատուն ու նորից ցանկություն է հայտնել փակել ծննդատունը։
Լավ, դուք ե՞րբ եք հասկանալու, որ էս ձեւով բարեփոխումներ չեն իրականացնում, մի հատ ուշքի եկեք...

Զրույցը ավելի քան տխուր էր։ Լևոնը Աչաջուր գյուղի փեսա է։ Ահա թե ինչ է ավելացնում․

Պարզվում է, որ մարդիկ 10 օր է տեղյակ չեն, որ չեն աշխատում։  Ավելի քան 35 գյուղ է սպասարկում հիվանդանոցը, ունի 5200 հաշվառված ընտանիք, որոնք ընտանեկան բժշկի ծառայություններից են օգտվում։ Պայմանավորված նրանով, որ խոսակցություններ կային, որ անցած տարի ևս պետք էր փակված լիներ, բնակիչների մեծ մասը առաջին մի քանի ամիսը չի դիմել հիվանդանոց մտածելով, որ հիվանդանոցը արդեն փակված է, դա է պատճառը, որ  անցած տարի ունեցել են 80 ծնունդ։  Նույն պատճառաբանությունն է, ինչ Մարալիկինը, բայց մի տարբերությամբ, եթե Մարալիկի հիվանդանոցում բժիշկ չունեին, Աչաջրի բժիշկը իրոք պրոֆեսիոնալ բժիշկ է՝ Կորյուն Ռուբենի Վարդապետյանը։

Փաստորեն տոներից հետո «սև բերին» մարդկանց գլխին․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել