1. Քայքայե′ք այն ամենը, ինչ կա ձեր հակառակորդի երկրում:

2. Հակառակորդի ականավոր գործիչներին ներգրավե′ք հանցավոր նախաձեռնություններում:

3. Ստվեր գցե′ք հակառակորդի ղեկավարության հեղինակության վրա և անհրաժեշտ պահին հանրայնորեն խայտառակե′ք նրան:

4. Այդ նպատակով օգտագործե′ք համագործակցությունն ամենաստոր և նողկալի անձանց հետ:

5. Թշնամի երկրի քաղաքացիների շրջանում հրահրե′ք վեճեր և բախումներ:

6. Երիտասարդներին սադրե′ք տարեցների դեմ:

7. Բոլոր միջոցներով միջամտե′ք հակառակորդ երկրի կառավարության աշխատանքներին:

8. Բոլոր միջոցներով խոչընդոտե′ք թշնամու զինված ուժերի բնականոն մատակարարմանը և դրանցում կարգուկանոնի պահպանմանը:

9. Արե′ք հնարավորը թշնամիների ավանդույթներն արժեզրկելու և սեփական աստվածների նկատմամբ հավատը խափանելու համար:

10. Առատաձեռն եղե′ք տեղեկատվություն ու մեղսակիցներ գնելու նպատակով խոստումներ և ընծաներ տրամադրելիս: Ընդհանրապես մի խնայեք ո′չ գումար, ո′չ խոստումներ. դրանք հրաշալի արդյունք են տալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել