Shamshyan.com-ը գրում է․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 8-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգյանը հրամաններ է ստորագրել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով լուծարվել են ոստիկանության քրեական հետախուզության և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչությունները։

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ նշված գլխավոր վարչությունները վերամիավորվել են՝ դառնալով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն և վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանը, ով ոստիկանության համակարգի հնաբնակներից է, համակարգում ընդունված է որպես օպերատիվնիկ, և որ ամենակարևորն է, ունի մարդկային բարձր հատկանիշներ։

Արտակ Կարապետյանի կենսագրությունը Ծնվել է 1966 թ. հոկտեմբերի 3-ին, Երևան քաղաքում:

1984-1988 թթ.` սովորել և ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ բարձրագույն քաղաքական ուսումնարանը:

22.09.1988-31.08.1989 թթ.` ծառայել է ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերում,

31.08.1989-14.06.1991 թթ.` ՀԽՍՀ ՆԳՆ ՀՊՎ թիվ 4 ԻՌՀՄ պետի տեղակալ,

14.06.1991-25.12.1992 թթ.` ՀՀ ՆԳՆ ՔՀ վարչության կազմեթոդական բաժնի օպերլիազոր,

25.12.1992-20.12.1993 թթ.` ՀՀ ՆԳՆ ՔՀ վարչության իրային հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ օպերլիազոր ,

20.12.1993-08.09.1994 թթ.` ՀՀ ՆԳՆ ՔՀՎ 3-րդ բաժնի անչափահասների գործերով ավագ օպերլիազոր,

08.09.1994-30.10.1995 թթ.` Երևան քաղաքի Մաշտոցի ՆԳԲ ՔՀԲ պետի պրոֆիլակտիկայի գծով տեղակալ,

30.10.1995-18.03.1996 թթ.` ՀՀ ՆԳՆ ՔՀՎ 4-րդ բաժնի պետ,

18.03.1996-28.10.1996 թթ.` Երևան քաղաքի Կենտրոնական ՆԳԲ պետի օպերատիվ գծով տեղակալ,

23.06.1997-19.08.1999 թթ.` ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում բաժնի պետ,

19.08.1999-08.08.2005 թթ.` ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում բաժնի պետ,

08.08.2005-13.07.2011 թթ.` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ,

13.07.2011-22.05.2012 թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ,

22.05.2012-12.10.2012 թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ՆԳ վարչության Նոր Նորքի բաժնի պետ,

12.10.2012-18.10.2013 թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ,

ՀՀ ոստիկանության պետի 2013 թ. հոկտեմբերի 18-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ:

ՀՀ ոստիկանության պետի 2016 թ. օգոստոսի 8-ի հրամանով նշանակվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ:

ՀՀ ոստիկանության պետի 2018 թ. մայիսի 18-ի հրամանով նշանակվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ:

ՀՀ ոստիկանության պետի 2018թ. օգոստոսի 20-ի հրամանով նշանակվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ:

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 2020թ. հունվարի 8-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ:

Պարգևատրվել է` ՀՀ ոստիկանության պետի կողմից բազմաթիվ խրախուսանքներով:

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել