Hraparak.am-ը գրում է․

Կենտրոն թաղապետարանի hետնամասում գտնվող թաղապետարանի պատին կից կառուցված տարածքը վարձակալության է տրվում: Ըստ մեր աղբյուների տարածքը նախկին թաղապետ Գագիկ Բեգլարյանին է պատկանում: Ռուսաստանից երկու ընկեր մտադիր են եղել վերցնել, այդ հատվածում ռեստորան կառուցել` օգտագործելով հարակից Խնկո Ապոր գրադարանի կողքի և հետևի հատվածը՝ բացօթյա մաս ունենալու համար, քանի որ ներսում տեղը քիչ է: Վարձակալության վերցնելուց առաջ զանգել են գրադարանի տնօրեն՝ Ռուզաննա Տոնոյանին՝ Վանո Սիրադեղյանի կնոջը:

Խոստացել են վերանորոգել գրադարանի մուտքը, առաջարկել ֆինանսական աջակցություն ցուցաբերել գրադարանին: Ասում են տիկին Ռուզաննան շատ մանրակրկիտ հարցաքննել է, որ կուսակցությունից եք, ով է ձեզ հովանավորում: Հետո ջղայնացել է, թե ՀՀԿ-ի ժամանակ արյան գնով պահել եմ, որ հիմա նորերի բաժի՞ն դառնա։ Վերջում էլ ասել՝ «մտքներիցդ հանեք, այդ տարածքը գրադարանինն է ու երեխաներինը, ես երբեք թույլ չեմ տա ռեստորան դնել այդտեղ»: Մի խոսքով անգամ չի համաձայնվել հանդիպել ու քննարկել, Ռուսաստանից եկածներն էլ ստիպված հրաժարվել են այդ մտքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել