Լավագույն դիետաների դասակարգման ցանկը կազմվել է ԱՄՆ առողջապահության ոլորտում փորձագետների կարծիքի հիման վրա: Ցանկը հրապարակել է  U.S. News & World Report կայքը։

Վարկանիշային աղյուսակի առաջատարը միջերկրածովյան սննդակարգն է: Փորձագետների կարծիքով՝ նրանք, ովքեր հետևում են այս սննդակարգին, ոչ միայն ավելի երկար են ապրում, այլև շատ ավելի քիչ հավանական է, որ տառապեն քաղցկեղից և սրտանոթային հիվանդություններից:

Սննդառության համակարգը ներառում է կարմիր մսի, շաքարի և հագեցած ճարպերի նվազագույն սպառում: Դիետան հարուստ է ընկույզով, բանջարեղենով, ձկնեղենով: Այս սննդակարգի հետևորդները պետք է վարեն նաև ակտիվ կենսակերպ:

Սննդաբանները երկրորդ տեղը հատկացրել են DASH սննդակարգին, որի առանձնահատկությունն է հիպերտոնիայի դեմ պայքարը: Այստեղ սննդաբանները խորհուրդ չեն տալիս ուտել հագեցած ճարպերով մթերքներ (ճարպոտ միս, ճարպոտ կաթնամթերք և արևադարձային յուղեր), ինչպես նաև քաղցր ըմպելիք և քաղցրավենիք:

Եռյակը եզրափակում է «ճկուն դիետան»՝ կոչ անելով բուսակերության, բայց մսի սակավ օգտագործումը չի բացառում։ Մասնագետները կարծում են, որ հավատարիմ մնալով այս սննդակարգին՝ հնարավոր է ոչ միայն նիհարել, այլև բարելավել առողջությունը և երկարացնել կյանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել