Դուբայում բացվել է սելֆիների առաջին թանգարանը, որը կոչվում է «Սելֆիների թագավորություն»: Տարածքը բաղկացած է 15 սենյակներից, որոնցում կարելի է սմարթֆոններով կեատիվ լուսանկարներ անել:

Լուսանկարչական ստուդիայի սենյակները հագեցած են պրոֆեսիոնալ լուսավորությամբ և ինքնատիպ ձևավորումներով:

Թանգարանում խոստանում են, որ սրահների ինտերիերը կթարմացվի մի քանի ամիսը մեկ: Նաև ծրագրում են  նկարիչների ցուցահանդեսներ կազմակերպել, անցկացնել արվեստի տարբեր միջոցառումներ և թեմատիկ երեկույթներ:

Այցելուն վճարելու է մոտ 15 դոլար մուտքի վճար: Թանգարանը բաց է ամեն օր՝ ժամը 11-ից 20-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել