Ամերիկյան ավտոարտադրող General Motors-ը կվերականգնի իր Hummer ապրանքանիշը՝ հայտնում են Bloomberg-ը և The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրները: Ըստ նրանց՝ ավտոարտադրողը ապրանքանիշի անվամբ արտադրելու է էլեկտրական շարժիչով բեռնատարներ:

Ավտոմեքենաների արտադրությունը նախատեսվում է 2020 թվականին: Գործակալության աղբյուրի խոսքով՝ «քառակուսի» դիզայնը նման կլինի նախորդների մոդելներին: GM-ն ուզում է «Hummer by GMC» ապրանքանիշի բեռնատարները վաճառել դիլերների ցանցի միջոցով:

The Wall Street Journal-ի զրուցակիցները նշել են, որ նոր բեռնատարները վաճառվելու են փոքր քանակությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել