Յուրաքանչյուր տարի մենք մեզ նոր խոստումներ ենք տալիս։ Այդ խոստումներից ամենատարածվածը նոր կյանք սկսելն է կամ նիհարելը։ Տոներից հետո բոլորը միանգամից գործի են անցնում. մարզասրահի անդամատոմս կամ տանը ֆիթնեսով զբաղվելու համար նախատեսված գորգիկ են գնում։ Սակայն ոչ բոլորին է հաջողվում ավարտին հասցնել սկսած գործը։

Մեգան Մարքլ

2019 թվականի մայիսին Սաքսոնիայի դքսուհին լույս աշխարհ բերեց իր առաջներկին՝ արքայազն Արչիին։ Այս իրադարձությունից հետո նա, որպես արքայադուստր, իրեն թույլ տվեց ունենալ այնպիսի տեսք՝ ինպիսին ունենում են երիտասարդ մայրերը։ Նա առաջին իսկ օրերից չպահեց դիետա կամ չզբաղվեց սպորտով։ Նա նաև չէր ամաչում իր ավելորդ մի քանի կիլոգրամներից։

Ջեսիկա Սիմփսոն

2019 թվականի մարտին Ջեսիկա Սիմփսոնը, որին շատերը քննադատում են ավելորդ կիլոգրամների համար, աղջիկ ունեցավ։ Սա դերասանուհու 3-րդ երեխան էր։ Մոտավորապես այդ ժամանակ էլ Ջեսիկան որոշեց պայքարել ավելորդ քաշի դեմ։ Սեպտեմբերին նա լուսանկար հրապարակեց, որտեղ ցուցադրեց շլացուցիչ արդյունք. Նրան հաջողվել էր նիհարել ավելի քան 45 կգ-ով։

Ալեք Բոլդուին

2018 թվականին Ալեք Բոլդուինը բժիշկներից իմացավ իր նախադիաբետային վիճակի մասին և որոշեց ամբողջովին փոխել իր կենսակերպը։ Նա հրաժարվեց շաքարավազ օգտագործելուց և սկսեց զբաղվել սպորտով։

Մի քանի ամիս առաջ երկրպագուները զգալի փոփոխություններ նկատեցին։ Բոլդուինը նիհարել էր և ավելի երիտասարդ դարձել։

Քեյթ Հադսոն

2018 թվականին 40-ամյա դերասանուհին 3-րդ անգամ մայր դարձավ։ Քեյթն իր ինստագրամյան երկրպագուներին  անկեղծորեն ցուցադրեց, թե ինչպես է փոխվում մարմինը մայրանալուց հետո և մեկնաբանեց, որ շատ հեռու է կատարյալ քաշ ունենալուց։

Իսկ մի քանի ամիս անց Հադսոնը ցույց տվեց իր համառ աշխատանքի արդյունքները. նրան, շնորհիվ մարզումների և ճիշտ սննդակարգի, հաջողվել էր գցել ավելի քան 15 կգ քաշ։

Ադել

2019 թվականի գարնանը Ադելը բաժանվեց իր ամուսնուց։ Ամուսնալուծության գործընթացը շարունակվեց մինչև աշուն, իսկ արդեն ձմեռը երգչուհին իր երկրպագուներին ցուցադրեց իր նորացված կերպարը. Երգչուհին զգալիորեն նիհարել էր, փոխել սանրվածքը և  դարձել ավելի գեղեցիկ։ Շատերը նրան անգամ դժվարացան ճանաչել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել