Բրիտանական լեգենդար երաժիշտներ Օզի Օսբորնն ու Էլթոն Ջոնը համատեղ թրեք են թողարկել։ Երաժշտության երկու լեգենդների զուգերգը անակնկալ է եղել նրանց երկրպագուների համար։ Երգը կոչվում է Ordinary Man: Այն հայտնվել է Օսբորնի YouTube-ի պաշտոնական ալիքում։

Երաժիշտները քնարերգական բալլադ են կատարել դասական հնչողությամբ։ Երկու աստղերի երկրպագուներն էլ այն դրական են գնահատել։

Մեկնաբանություններում օգտատերերը գրել են, որ սա «Մթության արքայազնի և Ռոքեթմենի» հերթական երաժշտական գլուխգործոցն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել