Հունվարի 8-ին Թեհրանի մերձակայքում իրանական օդուժի կողմից պատահաբար գնդակոծված ինքնաթիռի սև արկղը կուղարկվի Ֆրանսիա: Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության դեպքերի հետաքննության բաժնի պետ Հասան Ռեզայեֆարի հայտարարությունը:

Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Վլադիմիր Պրիստայկոն հայտարարել էր, որ իրանական կողմը ուկրաինացի մասնագետներին հասանելիություն է տրամադրել սև արկղերին և կործանված ինքնաթիռի կտորներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել