Աշխարհի ամենախելացի (տեխնոլոգիապես) քաղաքների վարկանիշային աղյուսակը գլխավորում են Սինգապուրը, Օսլոն և Ցյուրիխը: Այս մասին ասվում է Սինգապուրի տեխնոլոգիայի և դիզայնի համալսարանի ուսումնասիրության մեջ:

Տասնյակում են նաև Ժնևը, Կոպենհագենը, Օուքլենդը, Թայբեյը, Հելսինկին, Բիլբաոն և Դյուսելդորֆը: Աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են առողջապահությունը և քաղաքացիների անվտանգության ապահովումը, տրանսպորտի հասանելիությունը, սոցիալական ակտիվությունը, հնարավորությունների մատչելիությունը և քաղաքի կառավարումը: Աղյուսակում ընդհանուր առմամբ ընդգրկվել է 102 երկիր: Այն եզրափակում է Լագոսը:

Հիշեցնենք, որ The Economist Intelligence Unit-ի համաձայն՝ աշխարհի ամենահարմարավետ քաղաքների վարկանիշային աղյուսակը երկու տարի անընդմեջ գլխավորել է Վիեննան:

https://www.imd.org/contentassets/078666cf9a6b40948828f180241a2c4f/rankings_big.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել