Մեծ Բրիտանիան շարունակում է տնտեսական կորուստներ կրել Եվրամիությունից դուրս գալու պատճառով։ Տվյալ պահին դրանք 170 միլիարդ դոլարի են հասել։ Այս մասին ուրբաթ օրը, հունվարի 10-ին, հաղորդում է Bloomberg Economics-ը՝ հղում անելով սեփական հետազոտություններին։

«Brexit-ի վրա արված տնտեսական ծախսերն արդեն 130 միլիարդ ֆունտի են հասել (170 միլիարդ դոլար), իսկ այս տարվա վերջին նախատեսվում է, որ դրան ևս 70 միլիարդ ֆունտ կավելանա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պարբերականը նաև 2016-2019 թվականների ընթացքում Մեծ յոթնյակի երկրներից հետ մնալու վերլուծության հիման վրա կանխատեսում է արել, որի համաձայն, Մեծ Բրիտանիայի տնտեսական կորուստները Brexit-ի պատճառով 265 միլիարդ դոլարի են հասնելու։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան նախատեսում է լքել Եվրամիությունը մինչև հունվարի վերջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել