Սուլեյմանիի սպանության թեման շատ արագ ու սահուն փոխարինվում ա ուկրաինական օդանավի խոցման թեմայով. Ու շատ արագ մոռանան Սուլեյմանիի սպանությունը։ Չգիտեմ խի, բայց էն տպավորությունն ունեմ, որ սա խայծ էր, որ Իրանը ուզում ա կուլ տա, ու էս խայծը միգուցե պայմանավորված ա Թրամփի հետ բանակցությունների հնարավորությամբ։ Միգուցե Իրանն այս փուլում ընկրկեց կամ հետքայլ կատարեց։ Մի տեսակ չես հավատում, որ Իրաքի ավիաբազաների դեմ ռազմական գործողությունների մշակմանը չեն հաշվարկվել քաղաքացիական թռիչքները, էն էլ՝ Թեհրանից թռիչքները։ Մի տեսակ հավատս չի գալիս, որ էսքան թափթփված վիճակում ա Իրանի պաշտպանության անվտանգության կառավարման համակարգը ճգնաժամային ոչ այնքան բարդ իրավիճակներում։ Ներքին ձայնս հուշում ա, որ ուկրաինական օդանավի թեման դեռ շատ ա գլորվելու, ու չի բացառվում՝ դառնա Իրանի դեմ ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների նախաձեռնման համար իրավաքաղաքական գործընթացի հիմնավորման ձնծաղիկը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել