«Դալմա մոլը» չի գործի մինչև հունվարի 14-ը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել առևտրի կենտրոնը։

Մենք շարունակում ենք հետևել ԱԻՆ-ի մեր գործընկերների աշխատանքներին:

Ելնելով մեր հաճախորդների և գործընկերների շահերից՝ «Դալմա Գարդեն մոլի» ղեկավարությունը միևնույն ժամանակ մասնագիտական խումբ է հրավիրել Մոսկվա քաղաքից՝ օդափոխության համակարգի տեխզննման աշխատանքների իրականացման համար:

Աշխատանքներն իրականացվելու են մոտ օրերին, և «Դալմա Գարդեն մոլը» շարունակելու է չգործել մինչև հունվարի 14-ը՝ ելնելով տեխնիկական աշխատանքներ կատարելու և մոլի բնականոն աշխատանքները վերսկսելու անհամատեղելիությունից:

Ցանկանում ենք հավաստիացնել, որ տվյալ պահին կատարվում են բոլոր քայլերը, որպեսզի «Դալմա Գարդեն մոլը» հնարավորինս շուտ վերսկսի բնականոն աշխատանքը:

Կրկին շնորհակալություն ենք հայտնում հավատարմության և մեր կողքին լինելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել