keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Իրանը խոստովանել է, որ պատահաբար կործանել է ուկրաինական ինքնաթիռը

visibility 1877 commentմեկնաբանել

Hraparak.am-ը գրում է.

Ուկրաինական «ՄԱՈւ» ավիաընկերությանը պատկանող մարդատար «Բոինգ» ինքնաթիռը, որը ընկել էր Թեհրանի մոտակայքում, կործանվել է «մարդկային անփութության» պատճառով։ Այս մասին ասվում է Իրարանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գերագույն շտաբի տարածած հայտարարությանում։

Հայտարարության մեջ նշվում է, որ ինքնաթիռը կործանել են, քանի որ այն թռիչքի պահին եղել է կարևոր ռազմական օբյեկտի հարևամնությամբ, դա տեղի է ունեցել «բարձր մարտական պատրաստության» պայմաններում, որը կապված է եղել ԱՄՆ-ի  կողմից հավանական պատասխանի հետ։ Հիշեցնենք, որ Իրանը հրթիռակոծել էր Իրաքում ԱՄՆ ռազմաբազաները։

Թեմային իր Թվիթերի էջում անդրադարձել է  Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը՝ ասելով, որ ինքնաթիռը կործանվել է «մարդկային սխալի հետևանքով», նա նաև ներողություն է խնդրել և ցավակցություն հայտնել ավիավթրի հետևանքով զոհվածների հարազատներին։

Իրանի նախգահ Հասան Ռոհանին էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել փոխահատուցում տրամադրել կործանված ինքնաթիռի դիմաց՝ հավելելով, որ Թեհրանը կշարունակի ավիավթարի հետաքննությունը․

« Հետաքննությունը կշարունակվի այս մեծ ողբերգության և աններելի սխալի պատճառները պարզելու և օրինեքով հետապնդելու համար»,- գրել է Իրանի նախագահը իր Թվիթերի միկրոբլոգում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝