«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը սկսում է 2021 թվականի պետական բյուջեի մշակման գործընթաց: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ սահմանվել է նախագծի մշակման աշխատանքների ժամանակացույց:

Միեւնույն ժամանակ աշխատանքներ կիրականացվեն 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման ուղղությամբ: Ըստ այդմ, պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը կառավարությունը պետք է քննարկի եւ հաստատի մինչեւ 2020թ. հունիսի 11-ը, իսկ այդ նախնական ծրագիրն էլ Ազգային ժողով պետք է ուղարկվի մինչեւ հունիսի 15-ը: Այնուհետեւ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում սկսվելու են բյուջեի նախագծի քննարկումները»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել