Այսօր՝ հունվարի 11-ին, տեղի կունենա Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Երկրորդի գահակալության արարողությունը: Այս մասին տեղեկացնում է Regionmonitor.com-ը։

Արարողությանը կմասնակցեն Հայ առաքելական եկեղեցու մյուս նվիրապետական աթոռների՝ Ամենայն Հայոց կաթողիկոսության, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Երուսաղեմի հայոց պատրիարքության ներկայացուցիչները:

Սպասվում է, որ արարողությանը ներկա կլինեն նաև կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչը, Ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը, ինչպես նաև այլ հարանվանությունների ներկայացուցիչները:

Գահակալության արարողությունը տեղի կունենա Պոլսի հայոց պատրիարքության աթոռանիստ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Ենթադրվում է, որ գահակալությունից հետո Սահակ Երկրորդ պատրիարքին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից կտրվի արքության պատիվ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել