Լաս Վեգասում վաճառքի են հանել ռեփեր Թուփակի (2Pac) «սպանության վայրը»՝ ավտոմեքենան, որում նա գնդակահարվել է, հայտնում է Mirror-ը:

Թուփակը սպանվել է 1996-ի սեպտեմբերի 13-ին, այդ տարվա VII սերիայի BMW-ում: Հայտնի է, որ մեքենան սպանությունից հետո վերականգնել են և ցանկանում են վաճառել 1.6 միլիոն դոլարով: 5.4-լիտրանոց շարժիչով մեքենան ունի սև կաշվե ինտերիեր և 5-աստիճանի ավտոմատ փոխանցման տուփ:

Պարբերականի տվյալների համաձայն, կատարողի մահից հետո մեքենան արդեն վաճառվել է աճուրդում և գտնվել է մի քանի կոլեկցիոներների հավաքածուներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել