168.am-ը գրում է․

Ճապոնիայի խոշորագույն բանկերը՝ Mitsubishi UFJ Financial Group-ը, Sumitomo Mitsui Financial Group-ը եւ Mizuho Financial Group-ը, իրենց այն աշխատակիցներին, որոնք Ճապոնիայի քաղաքացիություն ունեն, կարգադրել են հեռանալ Իրանից: Այդ մասին հունվարի 9-ին հայտնել է NHK հեռուստաալիքը։

Նշվում է, որ այդ որոշումն ընդունվել է՝ ելնելով անվտանգության նկատառումներից՝ կապված Մերձավոր Արեւելքում իրադրության վատթարացման հետ: Նաեւ այդ բանկերի՝ Ճապոնիայի քաղաքացիություն ունեցող աշխատակիցներին հանձնարարվել է հրաժարվել Իրանի հետ հարեւան երկրներ ուղեւորություններից:

Ճապոնիայի ԱԳ նախարարությունը հունվարի 8-ին փակել է Իրաքում գտնվող դեսպանությունը եւ Ճապոնիայի բոլոր քաղաքացիներին հանձնարարել է հեռանալ այդ երկրի տարածքից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել