Առաջին ժամադրությունը, իհարկե, կարևոր է: Բայց երկրորդի մասին մոռանալ նույնպես պետք չէ: Փորձագետները նշում են, որ երկրորդ ժամադրությունը ձեզ ներկայացնում է այնպիսին, ինչպիսին դուք կաք. երկրորդ ժամադրության ժամանակ դուք ավելի քիչ եք լարվում և ավելի բնական եք:

Ներկայացնում ենք, թե ինչ է պետք անել առաջին ժամադրության ժամանակ կրկին հանդիպելու համար:

1. Ընթրեք միասին: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրանից հետո երկրորդ հանդիպման հավանականությունը մեծանում է:

2. Մեկական գավաթ կոկտեյլ ըմպեք:

3. Ճիշտ դիրք ընդունեք: Ձեռքերը կրծքավանդակի վրա մի ծալեք, մի փոքր տարածեք ոտքերը, ուղղեք ուսերը:

4. Զրուցեք քաղաքականության մասին: Հետաքրքրական է, որ լուրջ զրույցը նույնպես մեծացնում է կրկին հանդիպելու շանսերը. դուք միմյանց ցույց եք տալիս կրթության մակարդակը:

5. Կատակեք: Նույնատիպ հումորի զգացումը կարևոր է:

6. Ցուցադրեք հետաքրքրվածություն: Եթե դուք հետաքրքիր եք մեկդ մյուսին, ինչո՞ւ չհանդիպել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել