ԱՄՆ-ն անկանխատեսելի գործընկեր է դարձել միջազգային ասպարեզում, իսկ Ռուսաստանի և Եվրոպայի միջև լարվածությունը բնավ չի վերացել: Հունվարի 10-ին այդ մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն Ավստրիայի Ազգային խորհրդին (խորհրդարանի ստորին պալատին) նախարարների նոր կաբինետի հղած ուղերձում՝ տեղեկացնում է TASS-ը:

«Մեր ժամանակներում միջազգային ասպարեզում փոփոխվում է ուժերի հարաբերակցությունը: Ու թեև ԱՄՆ-ը մնում է աշխարհի ուժեղագույն տնտեսական և ռազմական պետությունը, այն մեզ համար ավելի անկանխատեսելի գործընկեր է դարձել: Չինաստանը նույնպես հավակնոտ է տնտեսական և ռազմական ոլորտներում, բայց նա հենվում է միանգամայն այլ արժեքների հիմքի և պետական համակարգի վրա: Ռուսաստանը՝ մեր խոշորագույն հարևանը Արևելքում, կրկին այն փուլում է, երբ Եվրոպայի և Ռուսաստանի միջև լարվածությունը վերջին ժամանակներս չի կրճատվել, այլ, ավելի շուտ, սաստկացել է»,- ասել է Կուրցը: «Մենք՝ որպես Եվրամիություն, անչափ հաջող ծրագիր ենք, բայց այս պայմաններում միջազգային հարցերում գործում ենք երբեմն փոքր-ինչ դժկամորեն և ոչ 100 տոկոս գործունակությամբ»,- ընդգծել է Կուրցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել