Մասաչուսեթսի Բաբսոն քոլեջի պրոֆեսոր Էշին Ֆենսին նախագահ Թրամփին յուրօրինակ «պատասխան» էր հղել ֆեյսբուքյան իր էջում․ նա առաջարկել է Իրանի իշխանություններին ռմբակոծեն ամերիկյան մշակութային ժառանգության 52 օբյեկտ:

«Ի պատասխան՝ Այաթոլլահ Խամենեին պետք է թվիթ հրապարակի, որում նշի ամերիկացիների կողմից սիրված մշակութային 52 օբյեկտների ցուցակը, որոնք նա նախատեսում է ռմբակոծել: Հմմ … Որո՞նք կարող են լինել այդ ցուցակում: Mall of America-ն թե՞ Քարդաշյանների առանձնատունը», – հեգնել է պրոֆեսորը:

Ավելի ուշ պրոֆեսորը ջնջել է գրառումը: Սակայն քոլեջի ղեկավարությունը միանգամից արձագանքել է՝ հեռացնելով դասախոսին աշխատանքից, և հայտնել է տեղական և դաշնային իշխանությունների հետ համագործակցելու պատրաստակամության մասին, գրում է The Boston Herald-ը:

Ֆենսին հրապարակավ ներողություն է խնդրել. «Ես ցավում եմ իմ անհաջող կատակի համար: Որպես այս երկրում ծնված և մեծացած ամերիկացի, ես փորձել եմ մեր մշակութային վայրերը համեմատել հնագույն իրանական եկեղեցիների և մզկիթների հետ: Ես խստորեն դատապարտում եմ բռնությունը և ափսոսում եմ, որ իմ անխոհեմ կատակը ընկալվել է որպես սպառնալիք:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանի իշխանություններին հարձակվել պատմական հուշարձանների վրա: Նրա այս հայտարարությունը քննադատել են ոչ միայն Իրանի իշխանությունները և բնակչութունը, այլև ՄԱԿ-ի և ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները:

https://scontent.fevn2-1.fna.fbcdn.net/v/t1.0-9/82064307_764769847360665_6652622376901017600_n.jpg?_nc_cat=110&_nc_ohc=UF_0mt40atEAQnjs7xsSJFJZU9iQAMOLU2YUiivfFqFld1Nbp8w2Ij0bg&_nc_ht=scontent.fevn2-1.fna&oh=367b82a3b8f9e14d697c332b4f518ada&oe=5E8D8113

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել