Boeing ընկերությունը հրապարակել է ներքին նամակագրությունը, որում նշվում է, որ աշխատակիցները տեղյակ են եղել 737 Max ինքնաթիռներիի հետ կապված խնդիրների մասին: Այս մասին հայտնել է CNN-ը:

Փաստաթղթերում ասվում է, որ ընկերությունը փորձել է թաքցնել ավտոպիլոտի հետ կապված խնդիրները ԱՄՆ քաղավիացիայի Դաշնային գործակալության տեսուչներից: Նամակագրության մեջ աշխատակիցներից մեկը գրել է գործընկերոջը, որ ինքը թույլ չի տա իր ընտանիքին թռչել 737 Max-ով:

«Այս ինքնաթիռը մշակվել է ծաղրածուների կողմից, որոնք ղեկավարում են կապիկները», – գրել է աշխատակիցը:

Կորպորացիան ներողություն է խնդրել նամակներում «սադրիչ հայտարարությունների» համար:

Հիշեցնենք, որ Boeing 737 Max ինքնաթիռները հանվել էին շահագործումից 2 ավիավթարից հետո: 2018-ին Ջակարդայի մերձակայքում ավիավթարի հետևանքով զոհվել էր 189 մարդ, իսկ 2019-ի մարտին՝ Ադիս Աբեբայի մերձակայքում ավիավթարը խլել էր 346 մարդու կյանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել