Aysor.am-ը գրում է.

Նախորդ տարեվերջին խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է, որ հունվարի 1-ից վարորդները 1 տարվա համար 9 միավոր կստանան, իսկ խախտումների դեպքում 0,5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավորներ կհանվեն առկա 9 միավորից։

Վարորդների մի մասը դժգոհում է օրենքի փոփոխությունից, մի մասը՝ համարում կարևոր, մյուս մասն էլ՝ պարզապես տեղեկացված չէ։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանն ասաց, թե վարորդների կողմից առաջացող հիմնական հարցերը տեխնիկական են, որոնք կապված են օնլայն հարթակի հետ։ Դրանք լուծվում են շատ արագ, ճանապարհային ոստիկանությունից արձագանքում են շատ արագ։

«Խնդիրն այն է, որ վարորդների որոշ մասը ցանկություն չունի իր պարտականությունները կատարել, այդ պատճառով էլ տեխնիկական հարցեր և բողոքներ են առաջանում։ Օրինակ՝ խմածության բարձր շեմի համար վարորդական իրավունքից զրկում է նախատեսված, և ես հաճախ եմ վարորդներից լսում, որոնք ասում են, թե նույնիսկ ցածր շեմի դեպքում պետք է զրկում տարբերակը կիրառել։ Նույնը վերաբերում է նաև հանդիպակաց երթևեկությանը»։

Ղահրամանյանն ասաց, թե սոցիալական ցանցերում ֆլեշմոբ է սկսել, որտեղ տաքսու վարորդները ներկայացնում են նախորդ տարիների ընթացքում իրենց կատարած պատվերների թիվը և տուգանքների քանակը։ Շատ վարորդներ, ըստ նրա, որոնք 2000-ից մինչև 5000 պատվեր են կատարել, մեկ տարվա ընթացքում մեկ կամ երկու տուգանք են ստացել.

«Հետևաբար, հօդս է ցնդում այն տեսակետը, թե այս օրենքի կիրառումից տաքսու վարորդները կտուժեն»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել