Armenpress.am-ը գրում է․

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի ղեկավար Կին Չեն Ունին ծննդյան օրվա կապակցությամբ պաշտոնական շնորհավորանք Է փոխանցել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի միջոցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը:
«Որքան ինձ հայտնի Է, ուղերձը Հյուսիսային Կորեային Է փոխանցվել համապատասխան կարգով»,-լրագրողներին հայտարարել Է Մուն Չժե Ինի անվտանգության հարցերով խորհրդական Չոն Ույ Յոնը՝ Վաշինգտոնից վերադառնալուց հետո: ԱՄՆ կատարած ուղեւորության ընթացքում նա հանդիպում Է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Կիմ Չեն Ունի ծննդյան օրը հունվարի 8-ն Է:
Կիմ Չեն Ունը Ամանորին հայտարարել Էր, որ Հյուսիսային Կորեան շուտով կցուցադրի մշակված ռազմավարական զենքի նոր տեսակը: Դրան ի պատասխան Թրամփը հայտարարել Է, թե ինքը հավատում Է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը կկատարի ԿԺԴՀ-ի միջուկազերծման պարտավորությունները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել