Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կինը միևնույն ժամանակ ԱԺ փոխնախագահի գրասենյակում պաշտոն է զբաղեցնում, պետական բյուջեից գումարներ է ստանում և մասնավոր ընկերություն է հիմնադրել, որը, ի դեպ, ուղիղ առնչվում է ամուսնու զբաղեցրած պաշտոնի հետ:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը փորձում է կոծկել այս կոռուպցիոն դրսևորումը և գրառում է անում, որ իբր Բադասյանի կինը ամառվանից չի աշխատում, սակայն ԱԺ պաշտոնական կայքում առ այսօր նախարարի տիկինը գրանցված է որպես ԱԺ աշխատող:

Հատուկ տիկին Նազարյանի համար.

1) Կոռուպցիայի, մասնավորապես՝ շահերի բախման դրսևորում է, երբ նախարարի ընտանիքի անդամը բիզնեսով է զբաղվում տվյալ նախարարի համակարգման ոլորտում։ Առավել ևս, երբ այդ բիզնեսը հիմնադրվում է նախարար դառնալուց ՀԵՏՈ և ոչ թե առաջ։

2) «ԱԺ-ում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքը տարածվում է նաև Աժ փոխխոսնակի խորհրդականի նկատմամբ, իսկ այդ օրենքը ուղիղ արգելում է կատարել այլ վճարովի աշխատանք։ Նշված բիզնեսը այլ վճարովի աշխատանք է։

3) Երբ առանց մրցութային պետական աշխատանք են տալիս ընկերոջ կամ մտերիմի տիկնոջը, նույնպես կոռուպցիայի դրսևորում է։ Կոչվում է «քրոնիզմ» (cronyism)։

Խնդրում եմ ինձ ծանոթ բոլոր հետևողական և պարկեշտ իրավապաշտպաններին` Արսեն Բաբայան, Ռուբեն Մելիքյան, օգնել ստանալ այս հարցերի իրավական պատասխանները: Անհրաժեշտության դեպքում այս հարցով դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, իսկ դրանից հետո իրավապահ մարմիններին և դատարան:

Շնորհակալություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել