Hraparak.am-ը գրում է․

Ապօրինի որդեգրման գործով տուժող մայրերը Գլխավոր դատախազության առջև շարունակում են բողոքի ակցիա իրականացնել։ Նրանք պահանջում են կալանավորել «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին։

Ակցիայի մասնակից կանանցից մեկը՝ Նաիրան ներկայացրեց իր պատմությունը։ Ծննդաբերել է 2017-ի ապրիլին Հանրապետական ծննդատանը։ «Ունեցել եմ տղա երեխա, ինձ խաբել են, բժիշկ Գայանե Խաչատրյանն ասել է՝ երեխան մահացել է։ Բայց մինչև հիմա իմ մայրական բնազդն ասում է՝ իմ երեխան չի մահացել։ Ինձ երեխայի մարմինը ցույց չեն տվել, ինձ մի տուփ են տվել, ասել են՝ երեխայի մարմինն է կտրատված, սևացած։ Ես 2017-ին բողոքել եմ, գործը կարճվել է, ամուսնուս ասել են՝ վերևներից թույլ չեն տալիս։ Հիմա կարող են բացահայտել, թե ով թույլ չի տվել»,-ասաց կինը՝ ներկայացնելով, որ հիվանդանոցի տրամադրած տվյալները չեն համապատասխանում իրականությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել