168․am-ը գրում է․

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հունվարի 9-ի ընդունած բանաձևի համաձայն՝ սահմանափակվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունները և արգելվում է առանց օրենսդիրների թույլտվության ռազմական գործողություններ իրականցնել Իրանի դեմ։

Փաստաթղթին հավանություն է տվել պալատի անդամների մեծ մասը (224 կողմ, 194 դեմ ձայն), որտեղ իշխում են դեմոկրատները։ Այս մասին գրում է NbcNews-ը։ Բանաձևը կուղարկվի Սենատ, որտեղ արդեն մեծամասնություն են կազմում հանրապետականները՝ Թրամփի կողմնակիցները։

Ի դեպ, նշվում է, որ փաստաթուղթն օրինական ուժ չունի և չի կարող իրականում արգելել Թրամփին ռազմական գործողություններ իրականացնել Թեհրանի դեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել