««Իրավունքն» անդրադարձել է Իջևանում սպասվող քաղաքապետի ընտրություն­ներին՝ նշելով, որ Փաշինյանի համար նախընտրելի թեկնածուն նախկին մարզպետ, պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայրն է՝ Հայկ Ղալումյանը:

Նա Փաշինյանի ըն­կերն է, նրանց միջև կա նաև քավոր-սանիկական կապ: Արդեն մի քանի ամիս է՝ փաշինյանական թևը ջանք չի խնայում ներկայիս ԺՊ սանիկի առաջխաղացման համար, բայց տեղի աղբյուրների փոխանցմամբ, ջանքերն իզուր են:

Նրան իջևանցիները որ­պես քաղաքապետ չեն տեսնում: Հիմա, ըստ նույն լուրերի՝ իմքայլականներն ամեն բան անելու են, որ վերջում որպես թեկնածու մնա միայն Հայկ Ղալումյանը, քանի կանխատեսում են, որ այլ սցենարով հաղթանակ գրանցելը անհնար կլինի»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել