168.am-ը գրում է.

Հունվարի 8-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 37-ամյա Սարգիս Ա.-ն, որը 2019 թ. սեպտեմբերի 6-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի և 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հունվարի 8-ին, ժամը 04.15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Նուրսուլթան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 44-ամյա Հովհաննես Ա.-ն, որը 2019 թ. հունվարի 25-ից հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի կողմից՝ ԳԴՀ քրեական օրենսգրքի 249-րդ և 250-րդ հոդվածների մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել