Քթի երկարություն

Կարճ քիթ

Այսպիսի քիթը ցույց է տալիս, որ մարդը բավականին ճկուն է, գրավիչ և անմիջական, երբեմն` իմպուլսիվ: Կարճ քթով մարդիկ անում են իրենց աշխատանքը՝ հիմնվելով էմոցիոնալ իմպուլսի վրա: Նրանց մոտ ամեն ինչ ստացվում է, երբ իրենց գովում են: Սիրո մեջ նրանք նույնպես գովասանքի կարիք ունեն:

Երկար քիթ

Երկար քթով մարդիկ լավ բնավորություն և կամքի մեծ ուժ ունեն: Հետաքրքիր է նկատել, որ սեքսուալ առումով նման մարդիկ շատ ակտիվ են: Նրանք հպարտ են, գործունյա, լուրջ և նրբաճաշակ: Երկար քթով մարդիկ պատասխանատվության մեծ զգացում ունեն:

Եթե քիթը շատ մեծ է, երկար և բարձր, ապա այս մարդը քմահաճ է, կամակոր և հարաբերություններում հաստատուն է իր ցանկություններում, սիրում է, երբ իրեն երթարկվում են:

Քթի ձևը

Քթի ձևն ավելի մանրամասն տեղեկատվություն է տալիս մարդու բնավորության մասին:

Ուռուցիկ քիթ

Նա գործունյա մարդ է, հիմնականում առանձին ջանքեր է գործադրում, որպեսզի արտահայտի ներքին ուրախությունն ու էմոցիաները: Նա այդքան հեշտորեն չի կիսվում իր երջանկությամբ: Եթե ձեր սիրելին ուռուցիկ քիթ ունի, դուք ինքներդ պետք է ցույց տաք ձեր զգացմունքները, որպեսզի օգնեք նրան բարելավել ձեր հարաբերությունները: Բացի այդ` քթի նման ձևը կարող է խոսել այն մասին, որ մարդ պետք է ագրեսիվ լինի փող վաստակելիս:

Ներս ընկած քիթ

Նման քթով մարդկանց բնավորությունը հակառակ համեմատական է ուռուցիկ քթով մարդկանց բնավորությանը: Նման քթով մարդը հաճույքով օգնություն կառաջարկի, երբ մարդիկ դրա կարիքն ունեն: Նա հեշտությամբ է արտահայտում իր էմոցիաները և կիսվում դրանցով սիրելիի հետ: Նման մեծահոգությունը կարող է արտահայտվել նաև փող ծախսելու մեջ:

Նեղ քիթ

Նեղ քթով մարդիկ կարողանում են լարված աշխատել ինչպես բիզնեսում, այնպես էլ անձնական կյանքում:

Լայն քիթ

Լայն քթով մարդը սառն է, ամեն ինչ անում է հաշվարկով, հատկապես երբ խոսքը գնում է է նյութական շահի մասին: Նրանք կարող են լինել լավ ու հավատարիմ սիրեկաններ, եթե սերը կազմի իրենց կյանքի և արժեհամակարգի անբաժան մասը:

Այժմ, երբ նման գիտելիքներ ունեք, փորձեք ինքնուրույն տեղեկություններ ստանալ մարդկանց բնավորությունների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել