Tert.am-ը գրում է.

Իրանի ու Միացյալ Նահանգների երկուստեք հետքայլից հետո չենք կարող ասել, որ լարվածությունն ամբողջովին կթոթափվի, չի բացառվում, որ շիա մահմեդական տարբեր ուժեր կարող են իրականացնել պատասխան ռազմական գործողություններ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը:

Լիբանանի Հեզբոլլահ շարժման ղեկավար Հասան Նասրալան ասել էր, որ սա Իրանի պատասխանն է, և իրենք էլ իրենց հերթին են պատասխան տալու:

«Սոլեյմանին թեպետ Իրանի գեներալ էր, ռազմական անվանի գործիչ, սակայն հարգանք ու սեր էր վայելում նաև շիա տարբեր խմբավորումների կողմից»,-նշել է իրանագետը:

Վերջինս կարևորել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի այն հայտարարությունը, որ Իրանն ավարտել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժը և ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի բացակայության դեպքում նոր ռազմական գործողություններ չեն նախատեսում, ինչպես նաև ԱՄՆ նախագահի հայտարարությունն այն մասին, որ ռազմական գործողությունների չեն դիմելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել