Hraparak.am-ը գրում է․

ԵՊՀ-ում առաջին աշխատանքային օրը մեկնարկել է աշխատակիցների  բուռն քննարկումների եւ դժգոհությունների մթնոլորտում,  ԵՊՀ-ականների տոնական օրերը «հարամ» են եղել, նրանք էլ որոշել են մեր խմբագրության միջոցով կիսվել տպավորություններով:

«ԵՊՀ այն աշխատակիցները, ովքեր տոնական օրերը (31.12.2019-06.01.2020) անցկացրել են Ծաղկաձորում գտնվող համալսարանի հանգստյան տանը վրդոված ու զայրացած են»,- գրել են մեզ ուղարկված նամակում ու պարզաբանել.« Այդ 7 օրերը իրենց համար եղել են տհաճության օրեր, նույնիսկ որոշ մասը հետ են եկել երկրորդ օրվանից սկսած, քանի որ սնունդը եղել է ահավոր վատ և անորակ, բազմաթիվ համալսարանականներ իրենց հետ եղած երեխաների համար սնունդ են գնել դրսից և չեն կերակրել հանգստյան տան սնունդով: Ամանորի գշերվա տոնական ընթրիքի խորովածի միսը եղել է սառեցված բրազիլական խոզի մսից և շատ վատ վիճակում»:  Մանրամասն նկարագրել են նաեւ նախաճաշին, ճաշին, ընթրիքին տված անորակ սնունդը:

«Մի խոսքով՝ ԵՊՀ բոլոր աշխատողները ովքեր նախորդ տարիներին ևս ամանորյա տոնական օրերը անցկացրել էին ԵՊՀ Ծաղկաձորի հանգստյան տանը, միաբերան պնդում են, որ նման խայտառակ վիճակ երբևէ չի եղել այն դեպքում, երբ ուղեգրի արժեքը նույնն է մնացել: Առավել զայրացնող է եղել այն փաստը որ հանգստացողների շարքում է եղել նաև ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանի դուստրը և փեսան, ովքեր ի դեպ ընդհանրապես ԵՊՀ-ի հետ կապ չունեն, նրանց համար առանձնացված է եղել հատուկ սեղան և 7 օր շարունակ բոլորից տարբերվող ճոխ մենյուով են սնվել ի տես բոլորի, այդ օրերին հանգստյան տանը գտնվողները վիրավորված ու վրդովված ասում էին.,թե Գեղամի աղջիկը արտոնյալ է. թե իր արյունը մերինից ավելի կարմիր է: Իսկ Հանգստյան տան տնօրենը, ով թաղային հեղնակություն է և հայտնի է որպես »Մանումենտցի Աշ»մականվամբ, բոլոր բողոքողների բերանը փակել է․ «Չեք ուզում հելեք ստուց հավքվեք գնացեք, գնումներով ինչ տվել են ինձ, ես էլ ձեր դեմն եմ դնում»: 

Խմբագրությունը պատրաստ է հրապարակել նաեւ ԵՊՀ-ի մեկնաբանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել