Armenpress.am-ը գրում է․

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կարևոր տեղ կզբաղեցնի ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահության օրակարգում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման՝ ԵԱՀԿ մշտական խորհրդին ներկայացնելով նախագահության գերակայությունները:

«Միասին իրականացնելով մեր հանձնառությունները» կարգախոսի ներքո ունեցած իր ելույթում Էդի Ռաման մեծապես կարևորել է երկխոսության խորացումը, ընդգծել ընդհանուր պատասխանատվությունն ու միասական քաղաքական հայացքները, որը կիսում են 57 մասնակից-պետությունները:

«Հակամարտությունների կարգավորման հանձնառությունը, ինչպես օրինակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերն են, Ժնևի միջազգային քննարկումներն ու դրանց հետ կապված մեխանիզմները, Մերձդնեստրյան կարգավորման գործընթացը, կարևոր տեղ կզբաղեցնեն նախագահության օրակարգում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Ռաման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել