Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը հրաժարվել է որպես նվեր Ղրիմում արտադրված գինի ընդունել։ Այս մասին հաղորդում է Eesti Ekspress պարբերականը։

Գինին նախագահին մատուցել է Ռուսաստանի դեսպանատունը։ Ալկոհոլից բացի Կալյուլայդին նաև ծաղկեփունջ և շոկոլադ են ուղարկել, որոնք նա ընդունել է, իսկ ղրիմյան գինին ավելի ուշ նախագահի գրասենյակը հետ է վերադարձրել։

Էստոնիան բազմիցս լիակատար աջակցություն է հայտնել Ուկրաինային Ղրիմի կարգավիճակի հարցում․ Կիևը չի ընդունում 2014 թվականի հանրաքվեի արդյունքները, որով թերակղզին անցել է Ռուսաստանի իրավասության տակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել