Ավելի քան մեկ միլիարդ կենդանի է զոհվել Ավստրալիայում անտառային զանգվածային հրդեհների արդյունքում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սիդնեյի համալսարանի մամլո ծառայությանը։

Պրոֆեսոր Քրիս Դիքմանի տվյալներով, Նոր Հարավային Ուելս նահանգում մոլեգնած անտառային հրդեհներից ավելի քան 800 միլիոն կենդանի է զոհվել։ Ավելի վաղ հնարավոր կորուստները 480 միլիոն էին գնահատվում։

Նշվում է, որ տարերային աղետը Նոր Հարավային Ուելս նահանգի կենտրոնական և հյուսիսային ափերին հազարավաոր կոալաներ է ոչնչացրել, ինչպես նաև շատ այլ հազվագյուտ տեսակներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել