Իսպանական Տոլեդո քաղաքում վարորդը ավտոմեքենայով հարվածել է եկեղեցու դռներին, հասել մինչեւ խորան՝ զգալիորեն վնասելով տաճարի ունեցվածքը, հայտնում է Digital de Castilla la Mancha թերթը՝ հղում կատարելով ոստիկանությանը։

Չորեքշաբթի գիշերը ներխուժման օբյեկտ է հանդիսացել քաղաքի հովանավոր հանդիսացող Սուրբ Հովհաննես Ավետարանչի եկեղեցին։

Թերթի կողմից հրապարակված լուսանկարներում երեւում է խորանի մոտ կանգնած ամենագնացը, որն իր հետեւում է թողել շպրտված եւ կոտրված նստարաններ։ Լրջորեն վնասվել են նաեւ եկեղեցու դռները։

Իրավապաշտպանների տվյալներով՝ վարորդը 35-ամյա տեղացի բնակիչ է։ Ինչպես հայտնում է EFE գործակալությունը՝ հղում կատարելով տեղեկացված աղբյուրներին, տղամարդը համարել է, որ հետապնդվում է սատանայի կողմից եւ եկեղեցու խորանը դիտարկել է որպես միակ թաքստոց։ Նա վնասվածքներ է ստացել եւ հոսպիտալացվել է։ Նրան կարող են ձերբակալել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել