Shamshyan.com-ը գրում է.

Տոնական օրերին մայրաքաղաքում և Երևան-Էջմիածին ճանապարհի Թաիրով համայնքի վարչական տարածքում տեղի է ունեցել ապօրինի ծառահատում:

Արված լուսանկարներից երևում է, որ հատվել են մի քանի հաստաբուն ծառեր, որոնք բնակիչների հավաստմամբ նախքան Նոր տարվա տոները կանգուն էին:

Կայքի տեղեկություններով ծառերը կտրողները որոշել են իրենց շինության պարիսպներն այդ տարածքի հաշվին առաջ տալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել