Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է «ՀՀ կողմից երրորդ երկրներ արտահանման դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է արգելել փայտանյութի և դրանից պատ­րաստ­­ված որոշ ապրանքների արտահանումը Հայաստանից երրորդ՝ ոչ ԵԱՏՄ երկրներ։

Նախագծում նշվում է, որ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի համաձայն՝ երրորդ երկրների հետ ապրանքների փոխա­դարձ առևտրում ԵԱՏՄ անդամ պետություններն իրա­­վունք ունեն կիրառելու սահմանափակումներ, եթե այդ սահմանափակումներն անհրաժեշտ են` մարդու կյանքի և առողջության պահ­պանման, հասա­րա­կական բարոյականության և իրավակարգի պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության, կենդանիների և բույսերի, մշակութային արժեքների պաշտ­պանության, միջազ­գա­յին պարտավորությունների կատարման, երկրի պաշտպանու­թյան և անդամ պետու­թյան անվտանգության ապահովման համար։

«ՀՀ-ից փայտանյութի և դրանից պատ­րաստ­­ված որոշ ապրանքների արտահանման արգելքի պահանջ սահմա­նելու նպատա­­­կա­­հար­մար­ու­թ­յան հարցը պայմանավորված է շրջակա միջավայրի պահ­պա­նության անհրաժեշտությամբ։ Նախագիծը մշակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի մասնագետների կողմից»,- ասվում է նախագծում:

Ստորև ներկայացված են ապրանքախմբեր անվանումները, որոնց արտահանումն առաջարկում է արգելել.  

1 - Վառելափայտ՝ գերանների, ծղանների, ճյուղերի, ցախի տրցակների տեսքով կամ այլ համանման ձևերով

2 - Ասեղնատերև տեսակներից, Սաղարթավոր տեսակներից                                                   

3 - Անտառանյութեր՝ չմշակված, կեղևը կամ մատաղ շերտերը հեռացրած կամ կոպիտ եզրատաշած կամ չեզրատաշած                                             

4 - Փայտանյութ՝ տակառագործական, ճեղքած գերաններ, փայտե ցցագերաններ, ցցեր և սյուներ՝ սրածայր, բայց երկայնքով չսղոցած

5 - Անտառանյութեր՝ կոպիտ տաշած, բայց չշրջատաշած, չկորացած և այլ եղանակով

չմշակած

6 - Գործիքների և համանման արտադրատեսակների համար նախատեսված ձեռնափայտերի, հովանոցների, բռնակների  արտադրության համար օգտագործվող, ծեղ և համանման փայտանյութ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել